ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել են զինամթերք

Ոստիկանության Մարտունու բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 10.10-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 33, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 5 փամփուշտ և նռնակի 1 պայթուցիչ ու  հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
 
***
 
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 18.45-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ, ինքնաշեն 4 նռնակ` առանց պայթուցիչի, և 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանի փող ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: