ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել են կամավոր

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հուլիսի 23-ին, ժամը 12.10-ին, 1964 թ. ծնված Արևհատ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 75, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70 փամփուշտ և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ:
Արևհատ Ա.-ն հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանել է   1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված ամուսնուն:
 
***
 
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ  հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին, 1982 թ. ծնված  Վահրամ  Շ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 113 և 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: