1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնել են հանգուցյալ հարազատների զենքը

Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին,  ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի  ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Հունվարի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1990 թ. ծնված Տարոն Հ.-ն կամավոր հանձնել է 16 տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան  և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վայքի բաժնում 1987 թ. ծնված Խաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան  և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 16.35-ին, 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն կամավոր հանձնել է   երկփողանի, 12 տրամաչափի, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 11.10-ին, 1956 թ. ծնված Էդիկ Ա.-ն  կամավոր հանձնել ՏՕԶ-63 տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող հրացանը, ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված  5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ԴՇԿ գնդացիրի  2 փամփուշտ և հայտնել, որ  զենքը-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 12.30-ին, 1968 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձնել «ԻԺ 16» տիպի 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող հրացան, ինքնաձիգի մեկ պահեստատուփ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 41 փամփուշտ և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: