Հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ
02.05.2013 16:22
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, 1975 թ. ծնված Վահրամ Հ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: