Հանձնել է կամավոր
26.07.2013 11:47
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հուլիսի 25-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Շահանդուխտ Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակներ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 17 փամփուշտ ու հայտնել, որ ռազմամթերքը ձեռք էր բերել հանգուցյալ ամուսինը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: