ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել է կամավոր

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 21.30-ին, 1982 թ. ծնված Արսեն Հ.-ն կամավոր հանձնել է սպորտային ատրճանակ` վերասարքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿ» տեսակի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 94  փամփուշտ և հայտարարել, որ   զենք-զինամթերքը գտել է իրենց անասնագոմի տանիքից նույն օրը, ժամը 18.20-ին, որոնք պատկանել են  հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: