Հանձնել է փամփուշտներ
13.08.2015 18:28
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 17.10-ին, 1947 թ. ծնված Արևշատ Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 տրամաչափի ինքնաձիգի 150 փամփուշտ և հայտնել, այն ձեռք է բերել 1992-1994 թթ. Բարձրունի գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ թշնամու դիրքերից, բերել և պահել է իրենց նկուղում և մոռացել դրանց գոյության մասին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: