Հանձնել է զոհված որդու զենք-զինամթերքը
15.11.2017 11:36
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, 1941 թ. ծնված Ալվարդ Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 69 փամփուշտ և լուսաազդանշանային հրթիռ ու հայտնել, որ նշվածը պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված որդուն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: