Հանձնել է զոհված հոր զինամթերքը
17.06.2019 14:06
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Մայիսյան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 81 փամփուշտ, ձեռքի նռնակ, նռնակի պայթուցիչ և հայտնել, որ դրանք պատկանել են հորը (զոհվել է 1992 թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ):
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: