1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանություն ներկայացած քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, 1966 թ. ծնված Արարատ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 32 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի Այգեգործական թաղամասում գտնվող իր ամառանոցի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս: Զինամթերքը պատկանել է 1997 թ. ԼՂՀ-ում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած մարտական ընկերոջը:
 
***
 
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 17.30-ին, 1990 թ. ծնված Հովհաննես Խ.-ն կամավոր հանձնել է 2  նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 72 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբորը /մահացել է 1992 թ./, որն իր հետ բերել էր 1990-1992 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ:
 
***
 
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 13.55-ին, 1988 թ. ծնված Սասուն Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ` հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: