ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել են ապօրինի զենք ու զինամթերք

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին 58-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է առանց համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է 1994 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ, տեղափոխել և պահել իրենց տանը կից գոմի տանիքում և հետո մոռացել այդ մասին:
Իսկ այդ օրը գոմի տանիքից փայտ իջեցնելիս գտել է ինքնաձիգն ու անմիջապես ներկայացրել բաժին:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ու Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին Քասախ գյուղի 51-ամյա բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 25 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք գտել է գոմի փլված տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, պատկանել են հանգուցյալ պապին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: