Հանձնել է հանգուցյալ պապի տանը հայտնաբերած զենք-զինամթերքը
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել Նոր Արտամետ գյուղի մի բնակիչ և կամավոր ներկայացրել ինքնաշեն ինքնաձիգի նմանվող 1 սարք և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 99 փամփուշտներ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին, ով իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ: Նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իր պապի՝ Նոր Արտամետ գյուղի տան տանիքից փայտե տախտակներ տեղափոխելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: