Հանձնեցին կամավոր
13.09.2013 12:34
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին,1950 թ. ծնված Նվեր Ճ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նույն օրը, ժամը 20.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է ներկայացել1955 թ. ծնված Վարուժան Գ.-ն և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի` 57 և 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: