Հանձնում են կամավոր
18.09.2013 12:33
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.40-ին, 1953 թ. ծնված Սերյոժա Մ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ և ծխարձակիչ գլանակ:
***
Նույն օրը, ժամը 19.00-ին, 1963 թ. ծնված Յանիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչով և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 66 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: