1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնում են կամավոր

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին, ժամը 18.40-ին, 1986 թ. ծնված Էդիկ Ն.-ն կամավոր հանձնել է խողովակից պատրաստված ինքնաշեն կրակող սարք, «Շիլկա» տիպի 1, «ԴՇԿ» տիպի 2, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 35 փամփուշտ, լուսաձայնային 2 արկ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1994թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:
 
***
 
ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին ժամը 12.30-ին, 1950 թ. ծնված Արփենիկ Ե.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի  123 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր տանը կից օժանդակ շինությունում մաքրման աշխատանքներ կատարելիս, զինամթերքը պատկանել է 1993 թ. զոհված որդուն:
 
***
 
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին, ժամը 19.30-ին, 1966 թ. ծնված Կարեն Ո.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ ու հայտնել, որ այն ձեռք է բերել 1991-1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
 
***
 
Ոստիկանության Գորիսի բաժնի և ՊՊԳՎ Գորիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Մայիսիկ Հ.-ն  կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 60 և 7,62 մմ տրամաչափի  18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է փետրվարի 12-ին, ազատագրված տարածքի նախկին Նաուլու գյուղի տարածքից:
 
***
 
Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 20-ին, ժամը 12.10-ին, 1966 թ. ծնված Սարիկ Հ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց չօգտագործվող անասնագոմի տանիքից. Հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: