1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն ու փորձեր «Զեյթուն» հանրակացարանում

13.09.2023 15:39 Գողություն
Գողություն ու փորձեր «Զեյթուն» հանրակացարանում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.10-ին, մի օտարերկրացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Զեյթուն» հանրակացարանում գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամեր առաջ անհայտ անձը, օգտվելով մուտքի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել ու մի օտարերկրացու դրամապանակից գողացել է 10 հազար դրամ:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ այդ օրը երիտասարդը մտել է նաև ուրիշ բնակարաններ: Դարձյալ օգտվելով դուռը չկողպած լինելու հանգամանքից՝ նա փորձել է գողություն կատարել մեկ այլ բնակարանից, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել: Մեկ այլ բնակարանից երիտասարդն, այնուամենայնիվ, գողացել է 120 դոլար, սակայն օտարերկրացին շտապել է նրա հետևից և շքամուտքում հայտնաբերել գողացված գումարը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.25-ին, Թալին քաղաքի Գորկու փողոցի մի տանը երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: