Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է հուլիսի 5-ից 20-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					