Հանրային քննարկում
08.02.2022 11:40
Հանրային քննարկումներ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի փետրվարի 8-ից 23-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով: