Հանրային քննարկում
Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվում է ապրիլի 10-ից ապրիլի 25-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-64-60 հեռախոսահամարով: