Հանրային քննարկում
Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվում է մարտի 17-ից ապրիլի 1-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-69-18 հեռախոսահամարով: