ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանրային քննարկում

Հանրային քննարկում

Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 5-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-77 հեռախոսահամարով: