Հանրային քննարկում
22.03.2023 16:50
Հանրային քննարկումներ

Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մարտի 22-ից ապրիլի 7-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով: