Հանրային քննարկում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի N 386-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 444-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 475-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումների նախագծերը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մայիսի 26-ից հունիսի 10-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-61-64 հեռախոսահամարով: