Հանրային քննարկումներ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
22.10.2012 17:50
Հայտարարություն
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում տեղադրվել է «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 5-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով: