Հանրային քննարկում
24.03.2023 18:26
Հանրային քննարկումներ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մարտի 24-ից ապրիլի 8-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել Ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-61-73 հեռախոսահամարով: