Հանրային քննարկում
Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի N 8-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծը:
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի փետրվարի 13-ից մարտի 1-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-77 հեռախոսահամարով: