Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի թիվ 115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հուլիսի 3-ից 18-ը նախագծի վերաբերյալ դիտողությունները ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
 Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-67-05 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					