Հանրային քննարկում
04.11.2022 11:35
Հանրային քննարկումներ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի նոյեմբերի 4-19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-64-01 հեռախոսահամարով: