Հանրային քննարկում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-59-60-91 հեռախոսահամարով: