Հանրային քննարկում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի N 300-Ն և 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1360-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է հուլիսի 11-26-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով: