Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27- ի N 1660-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է՝ օգոստոսի 14-ից 29-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
 Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010 59-61-64 հեռախոսահամարով։

 
    					 
    					 
    					 
    					 
    					