Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
 ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունվարի 16-ից հունվարի 31-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
 Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					