Հանրային քննարկում

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել են «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» և «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանների նախագծերը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է փետրվարի 17-ից մարտի 5-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով: