Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն`010-59-68-93 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					