Հանրային քննարկում
 
                                            Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 7-ի թիվ 435-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը։
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունվարի 20-ից փետրվարի 4-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում: 
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել Ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-59-61-73 հեռախոսահամարով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					