Հանրային քննարկում
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 14-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով: