Հանցագործին գտնելու նպատակով
Հուլիսի 25-ին, ժամը 16.15-ին, 1968 թ. ծնված Կարինե Ղ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 10-ին, ժամը 11.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, Վանաձոր քաղաքում իր «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 360 դոլար, 62.000 դրամ և 10 եվրո: Կինը հայտնել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է իր ուժերով գտնել գողին: Նա այդ նպատակով իր «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենայի աջ առջևի նստատեղին է դրել դատարկ դրամապանակ և ավտոմեքենայի դուռը բաց վիճակում հուլիսի 25-ին կայանել Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեի դիմաց ու մի քանի րոպեով հեռացել: Ժամը 13.15-ի սահմաններում վերադառնալով` նկատել է, որ մոտ 25 տարեկան մի երիտասարդ իրեն տեսնելով, ավտոմեքենայից դուրս է եկել ու դիմել փախուստի՝ բացահայտ հափշտակելով դրամապանակը:
Հուլիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 13.15-ի սահմաններում, 1993 թ. ծնված Հրաչ Ա.-ն, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենա, սակայն նկատելով մոտեցող Կարինե Ղ.-ին, բացահայտ հափշտակելով վերջինիս պատկանող, մոտ 3.000 դրամ արժողության դրամապանակը դիմել է փախուստի:
Հրաչ Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: