ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների կողմից բռնվելով՝ հանցագործությունն ավարտին չհասցրեց

10.01.2023 11:33 Գողություն
Ոստիկանների կողմից բռնվելով՝ հանցագործությունն ավարտին չհասցրեց

Ոստիկանության ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմունքի ծառայողները հունվարի 9-ին բաժանմունքի կողմից պահպանվող օբյեկտներում շրջայց կատարելիս Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Գոմաձորի» ՕԿՋ-ի մոտակայքում նկատել են մի քաղաքացու, որը քանդում էր հողաշերտը:
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմուքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սևան քաղաքի 52-ամյա բնակիչը, հողաշերտը քանդելով, փորձում էր գողանալ շուրջ 50 մ երկաթե խողովակները, սակայն բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
52-ամյա տղամարդը ձերբակալվել և, իր «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: