Հանցագործությունը պարտակելու հետևանքը
17.11.2016 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի (hանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: