Հանցագործությունը բացահայտվեց ժամեր անց
Նոյեմբերի 6-ին, ժամը 13.30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ վերջին 40 րոպեում գողացել են Հովսեփ Էմինի փողոցում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին՝ պատճառելով 65 հազար դրամի վնաս:
Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ռուբինյանց փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում ժամեր անց նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: