ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցագործությունն ավարտին չեն հասցրել

05.09.2014 12:15 Գողություն
Սեպտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, մի ընկերությունից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1958 թ. ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով` սեպտեմբերի 4-ի գիշերը հիշյալ ընկերության պահեստի պատուհանի երկաթյա թիթեղները բացելով` մուտք են գործել պահեստ և փորձել գողանալ աղացի մեջ գտնվող երկաթյա գնդերի հավաքման համար նախատեսված մագնիսի պղինձը, սակայն գործարանի անվտանգության ծառայողների կողմից հանցագործությունը կանխվել է և ավարտին չի հասցվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի քննչական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: