ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցագործությունն ավարտին չեն հասցրել

10.12.2014 18:46 Գողություն
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները  դեկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Գողթ գյուղից Գառնիի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վարդան Խ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 1966 թ. ծնված Հովսեփ Հ.-ին պատկանող տնից գողություն կատարելու նպատակով, նախնական համաձայանության գալով 1981 թ. ծնված  Արման Մ.-ի  հետ, դեկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան 2-րդ հարկի պատուհանը բացելով, մուտք են գործել Հովսեփ Հ.-ի բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝  հեռացել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, Արման Մ.-ն  Կոտայքի մարզի Գեղադիր գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: