Հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի
12.11.2013 16:20
Գողություն
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է ուղևորուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: