Հանցանքը խոստովանեց
29.12.2012 12:50
Գողություն
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Խորենացու փողոցի մի առևտրի կրպակից 300.000 դրամի ծխախոտ են գողացել:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արման Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: