ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցանքի պահին բռնվեցին ոստիկանների կողմից

17.08.2020 13:21 Գողություն
Հանցանքի պահին բռնվեցին ոստիկանների կողմից

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 06.45-ին, Ջանիբեկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել 4 երիտասարդ: Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ ժամը 06.40-ին կոտրել են Ջանիբեկյան փողոցի խանութի ապակին և փորձել գողանալ վճարահաշվարկային տերմինալը, սակայն բռնվել են ոստիկանների կողմից:
Խանութի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: