ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցանքի պահին

20.08.2013 16:15 Գողություն
Օգոստոսի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ոստիկանության մի ծառայողից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքում գողեր են բռնել: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել  Վ.-ն և 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող   խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից: 
Պավել  Վ.-ն և   Մուշեղ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: