ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեցին հանցանքի վայրից

23.04.2019 13:59 Գողություն

Ապրիլի 22-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2001 թ. ծնված Գոռ Հ.-ին և 2001 թ. ծնված Հայկ Գ.-ին: Նրանք խոստովանական բացատրություններ են տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ին, գողություն կատարելու նպատակով փորձել են նշված խաչմերուկում գտնվող մթերային խանութի դուռը բացել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Գոռ Հ.- ն և Հայկ Գ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`