Հանցանքն անպատիժ չի մնում. ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1937 թ. ծնված Ալբերտ Ս.-ին, որը 2006 թ. հունվարի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել 1986 թ. ծնված Արտյոմ Ն.-ն, որը 2010 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռոման Կ.-ն, որը 2013 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանութմից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը 2009 թ. նոյեմբերի 6-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող Թեժ-Լեռ կոչվող տարածքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ն, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: