ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավապահներն Ակնաշենում հայտնաբերել են 600 գրամից ավելի հաշիշ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Նրանք պարզել են, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բնակվող 59-ամյա մի տղամարդ թմրամիջոց է իրացրել:
Իրավապահները մեկնել են Ակնաշեն` դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու: Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել:
Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: