ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը հայտնում էր, որ վրաերթի հետևանքով հաշմանդամ է դարձել

14.03.2015 11:14 ՃՏ պատահարներ

Մարտի 13-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1969 թ. ծնված Մարինե Դ.-ն և հայտնել, որ 2014 թ. հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի պողոտայում Հովսեփ անունով վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը հաշմանդամ է դարձել:
Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: